Մամուլ

Լիսկայի նկատմամբ բեմադրված մահափորձի գործով ամբաստանյալի հայտարարությունից հետո դատախազին հանձնարարություն է տրվել

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկի՝ դատարանում հնչեցրած սենսացիոն հայտարարությունից հետո անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նկատի ունենալով, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի կողմից տրված ցուցմունքներում, ինչպես նաեւ դրանց եւ քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների միջեւ առկա են հակասություններ, այդ քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին հանձնարարվել է ձեռնարկել դրանից բխող համապատասխան միջոցներ:

Բացի այդ, ամբաստանյալի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Այս ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Աբրահամյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով