Մամուլ

«Լինելով դասական կուսակցական՝ Վահանը երբեք կուսակցամոլ չդարձավ». Շարմազանով

Էդուարդ  Շարմազանովը իր էջում գրառում է կատարել  իր վաղեմի ընկերոջ մասին․

«Չորս տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ամենապայծառ, խարիզմատիկ, ինտելեկտուալ պետական այրերից մեկը՝ իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը:

Լինելով դասական կուսակցական՝ Վահանը երբեք կուսակցամոլ չդարձավ:

Նա պայքարեց հանուն ազգային ու անկախ Հայաստանի և Արցախի՝ իր օրինակով վարակելով իր երիտասարդ գործընկերնրին:

Դասականի խոսք կա, թե քաղաքական գործիչները չեն սիրում, երբ իրենց սովորեցնում են:

Վահանը ցուցադրաբար չէր սովորեցնում: Նրա կողքին ակամայից սովորում էինք:

Աստված հոգիդ լուսավորի, պայծառ մարդ»:

Կիսվել նյութով