ԺամանցՇոու-բիզնես

Լիլի Սարգսյանը շքեղ մեքենա է նվեր ստացել (Լուսանկարներ)

Կանայք սեփական օրինակով շարունակում են կոտրել կարծրատիպը, թե իրենք ղեկին զիջում են տղամարդկանց՝ ապացուցելով, որ առավել զգուշավոր և օրինակելի վարորդներ են: Tert.am Life– ի «Ղեկին կանայք են» խորագրում այս անգամ զրուցել ենք «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ:

Լիլին պատմեց, որ մեքենա վարել սովորել է դեռ նախորդ տարի, սակայն սպասում էր 18 տարեկանը լրանա, որպեսզի վարորդական իրավունք ձեռք բերի և սկսի վարել.

«Մոտ երկու ամիս առաջ եմ ստացել վարորդական իրավունքս: Մինչ այդ, բնականաբար չէի վարում երթևեկության մեջ: Ինձ մոտ մեքենա վարելու ցանկությունը դեռ մանկուց է եղել, քանի որ դեռ այդ ժամանակ ես հետաքրքված էի ավելի շատ տղայական, քան աղջիկներին հատուկ զբաղմունքներով»:

Նա նշեց, որ վարորդական առաջին դասընթացներն հայրիկից է ստացել, այնուհետև հաճախել է ավտոդպրոց և 14 դաս անցնելուց հետո հանձնել է վարորդական իրավունքի համար անհրաժեշտ քննությունները: Թեև Լիլին վերջերս է սկսել մեքենա վարել, սակայն ավտոմեքենան վաղուց է ունեցել:

lili sargsan

«Նախորդ տարի «Միսս Արմենիա» տիտղոսին արժանանալու կապակցությամբ հայրիկս ինձ նվիրեց սև գույնի Toyota Camry մակնիշի ավտոմեքենա: Դա շատ հաճելի անակնկալ էր ինձ համար: Նա զանգեց ասաց՝ պատուհանից նայի: Ես սկզբում չհասկացա՝ ինչ է կատարվում, հետո իջա ներքև և հայրիկս ինձ գեղեցիկ տուփ նվիրեց, որի մեջ դրված էր մեքենայի բանալին: Այս մեքենան երբեմն նաև հայրիկս է վարում: Ես մտադիր եմ շուտով նորը ձեռք բերել, բայց առայժմ չեմ կողմնորոշվել, թե ինչ մակնիշի»:

Լիլին նշեց, որ մեքենան նվեր ստանալու պահից անհամբեր սպասել է, թե երբ է հայտնվելու երթևեկության մեջ վարորդի կարգավիճակում: Նրա կարծիքով, լավ վարորդ լինելու համար ամենակարևոր հատկանիշը ուշադիր լինելն է, ինչու ոչ՝ նաև ամուր նյարդեր ունենալը.

«Երբ սկսեցի վարել քաղաքի երթևեկության մեջ, հասկացա, որ իրականում շատ նյարդայնացնող պահեր կան: Երեկ այնպիսի խցանման մեջ էի հայտնվել, որն ինձ ստիպեց փոքր-ինչ նյարդայնանալ, բայց փորձեցի ինձ զսպել: Ընդհանրապես ինձ մոտ լավ է ստացվում վարելը: Ավելի լավ է դանդաղ վարեմ, բայց զգուշավոր, որպեսզի չհայտնվեմ վթարային իրավիճակում»,-ասաց նա:

lili sargsan1

Լիլին իրեն կարգապահ վարորդ է համարում: Ասում է՝ դեռևս որևէ խախտում չի արել. «Ամեն օր, երբ տուն եմ վերադառնում, հայրիկս հարցնում է՝ ակտեր, խախտումենր բերե՞լ ես տուն, ասում եմ՝ ոչ»:

Նա նշեց, որ մեքենայի կառուցվածքին, ավտոպահեստամասերին առանձնապես ծանոթ չէ և անսարքության կամ այլ անհասկանալի իրավիճակներում առաջինը դիմում է հայրիկի օգնությանը: Լիլիի խոսքով, իր մեքենայի հիմնական ուղևորները մայրիկն ու քույրիկներն են:

«Քույրիկներս վստահորեն նստում են կողքիս, միայն մայրիկս է վարելու ընթացքում ուղղություններ ցույց տալիս: Նա շատ է վախենում, բայց ես շատ զգուշավոր վարորդ եմ: Հայրիկս ինձ այնպես է սովորեցրել, որ խախտումներ չանեմ և վարելիս առաջնորդվեմ կարգուկանոնով»,-ասաց նա:

lili sargsyan

Լիլին ընդգծեց, որ վարելու ընթացքում կողմնակի գործողություններով չի զբաղվում, ինչը հատուկ է շատ աղջիկներին: Մեքենայում երաժշտություն լսելը նրա համար պարտադիր պայման է, իսկ երգերի ընտրությունը կախված է տրամադրությունից:

Լիլին նշեց, որ մեքենայում մշտապես իրեն անհրաժեշտ մի քանի իրեր կան: «Հիմնականում, երբ գնում եմ նկարահանումների, մեքենայի բեռնախցիկում իմ հագուստներն են ու կոշիկները, նաև դիմահարդարման պարագաներ»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում