Մամուլ

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում երեխաները հաճախեն վթարային պայմաններում գտնվող դպրոց: Ամեն Աստծո օր երեխաներին դպրոց ենք ճանապարհում ահը սրտներումս: Մանավանդ, որ մի քանի օր է՝ ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել և այն զգացվել է նաև Հայաստանում:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թողես ամպագոռգոռ կհայտարարի, թե իմ մարզի ուսումնական հայստատություններում ամեն ինչ «օկ» է; Ինքը մարզպետարանի հարմարավետ կաբինետում տաքուկ բազկաթոռի վրա նստած մի թե չի տեսնում էս վիճակը: Լավ էլ ծանոթ է, երևի վարդագույն ակնոցներ է քաշել աչքերին»:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com

Կիսվել նյութով