Օգտակար

Լավագույն ժողովրդական միջոցը հազի ու բրոնխիտի դեմ

Լավագույն ժողովրդական միջոցը հազի ու բրոնխիտի դեմ։ Ձմռանը արևի, վիտամինների պակասի և մշտական ցրտի պատճառով մեր իմունիտետը թուլանում է։

Եվ անգամ եթե տաք եք հագնվում, միևնույն է ոչ ոք ապահովագրված չէ գրիպով կամ մրսածությամբ հիվանդանալուց։

Առաջին հերթին վիրուսները անցնում են օրգանիզմ շնչառական ճանապարհով` առաջացնելով հազ, կոկորդի բորբոքում և բրոնխիտ։

Առողջանալը այս դեպքում տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, դրա համար էլ հարկավոր է միանգամից սկսել առողջանալու համար բոլոր քայլերը ձեռնարկել։

Բաղադրիչներ՝

250 մլ․ կաթ,

1 թեյի գդալ կարագ,

1 թեյի գդալ մեղր,

0,25 թեյի գդալ սննդի սոդա,

1 դեղնուց

Պատրաստումը՝

Եռացրեք կաթը և սառեցրեք այն։ Ավելացրեք կարագ (կարելի է փոխարինել կակաոյի յուղով) և մեղր։ Լավ խառնեք։ Այնուհետև ավելացրեք սոդան, ձվի դեղնուցը և ևս մեկ անգամ լավ խառնեք։

Մեծահասակները ըստ ցանկության կարող են ավելացնել նաև 1 թեյի գդալ կոնյակ։

Խմեք այս դեղամիջոցը 5 օր քնելուց առաջ։ Առաջին արդյունքները դուք արդեն կզգաք հաջորդ առավոտ։

Կիսվել նյութով