Մամուլ

Իրա ցավն էլ տանեմ, եթե փողոցում լոլիկ ա վաճառում երեխուն պահելու համար․ Արթուր Մեսչյան

Իրա ցավն էլ տանեմ, եթե փողոցում լոլիկ ա վաճառում երեխուն պահելու համար։ Այս մասին ասեց Արթուր Մեսչյանը ասուլիսում։

Անդրադառնալով փողոցային առևտուրը կանխելու հարցին՝ Մեսչյանն ասեց․

«Եթե մի բան արգելում եք, ուրեմն պետք է շանս տաք։ Ուղղակի ասել՝ ոչ, չի կարելի։

Հիմա առևտրային որոշակի գոտիներ ենք մշակում, պետք է պատրաստվեն սեղանիկները՝ շատ պարզ ծածկով և հավաքովի, որոնք կարողանան տեղափոխել։

Կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր շքամուտքերում, դալաններում միրգ են վաճառում, կարողանանք տեղավորել։ Դա սոցիալական խնդիր է, այդ մարդը տուն է պահում»։

Կիսվել նյութով