Աշխարհ

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում։

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի մերձակայքում գրանցվել էր ևս մեկ երկրաշարժ, որի զոհերի թիվը հասել է 5 հոգու: Տուժել է ավելի քան 120 մարդ:

Կիսվել նյութով