Աշխարհ

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի կանանց և ընտանիքի գործերով փոխնախագահ Մասումե Էբթեքարը վարակվել է կորոնավիրուսով։

Հաշվի առնելով հիվանդության նախանշանները Էբթեքարը անալիզ է հանձնել, որը դրական է եղել:

Նշվում է, որ նա տանն է և ապաքինվում է հիվանդությունից: Փոխնախագահը չորեքշաբթի այցելել է Թեհրանում կայացած կառավարական նիստին, որտեղ, լուսանկարներից դատելով, նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողքին:

Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվիը հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Մեկ օրում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Թեհրանում եւ Գիլյանում: 

Կիսվել նյութով