Մամուլ

Իրանի տարածքում ԱԹՍ է վթարի ենթարկվել

Իրանի տարածքում ԱԹՍ է վթարի ենթարկվել

Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։

Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։

ԱԹՍ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի արձակած երկու հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում. հաղորդում է МОСКОВСКИЙ КОМСОМОЛЕЦ-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

Կիսվել նյութով