Աշխարհ

Իտալիայում քահանան իր շնչառական սարքը տվել է մի հիվանդի և մահացել կորոնավիրուսից. Daily Mail

Իտալիայում քահանան իր շնչառական սարքը տվել է մի հիվանդի և մահացել կորոնավիրուսից

Իտալիայում քահանան մի հիվանդի է տվել ծխականներից նվեր ստացած ռեսպիրատորը և մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով: Այդ մասին հայտնում է Daily Mail– ը:

72-ամյա Ջուզեպպե Բերարդելին ռեսպիրատոր է ստացել ծխականներից, որոնք անհանգստանում էին իր առողջության համար:

Սակայն, եկեղեցու սպասավորը որոշել է վիրուսից պաշտպանվելու սարքը տրամադրել մի երիտասարդ անծանոթի, ով տառապում էր շնչառության հետ կապված խնդիրներից: Շուտով քահանան հիվանդացել է COVID-19-ով և մահացել տեղի հիվանդանոցում:

Դեպքի մասին պատմել է ԱՄՆ-ից նրա գործընկեր Ջեյմս Մարտինը: «Նա ողորմության նահատակ է, նա սուրբ է, ինչպես Սաքսիմիլիան Կոլբեն, քահանա, որ զոհվել է Օսվենցիմում, ինքնակամ մահվան գնալով իրեն անծանոթի մարդու համար:

Ջուզեպպե Բերարդելլի, պաշտպանիր նրանց, ովքեր տառապում են կորոնավիրուսով և նրանց, ովքեր հոգ են տանում վարակվածների մասին:

Աղոթիր մեզ համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում

Կիսվել նյութով