Օգտակար

Գարեջուրը օժտված է մի շարք օգտակար հատկություններով է, որի մասին դուք դեռ չգիտեք

Գարեջուրը օժտված է մի շարք օգտակար հատկություններով է, որի մասին դուք դեռ չգիտեք

Այն աշխարհի ամենասպառվող և հավանաբար ամենահին ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո։

Գիտնականներն նշում են, որ, չնայած օրգանիզմի վրա գարեջրի ունեցած բացասական ազդեցությանը, այն կարող է նաև շատ օգտակար լինել:

Սակայն հարկ է հիշել, որ գարեջուրը կարող է օգտակար լինել միայն ոչ հաճախ և շատ փոքր չափաբաժնով օգտագործելու դեպքում, քանի որ հակառակ դեպքում այն կարող է կախվածություն առաջացնել, վատացնել սրտամկանի աշխատանքը և դառնալ ավելորդ քաշի կուտակման պատճառ:

Գիտնականների խոսքով՝ այս ըմպելիքն օրգանիզմի համար օգտակար կլինի, եթե մարդն այն խմի շաբաթական 1-2 անգամ և առավելագույնը 200 մլ: Այս դեպքում այն կօգնի զգալիորեն բարելավել առողջական վիճակն ու ինքնազգացողությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գարեջուրն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, պաշտպանել աչքերը կատարակտից, իջեցնել զարկերակային ճնշումը, ամրապնդել ոսկորները, էներգիա ստանալ:

Սակայն հարկ է հիշել, որ գարեջրի չարաշահման դեպքում այն հակառակ ազդեցությունը կունենա: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև, որ գարեջուրն ունի բավական բարձր կալորիականություն, ուստի նիհարել ցանկացողները պետք է առհասարակ հրաժարվեն դրանից:

Կիսվել նյութով