ՄամուլՏեսանյութ

Ինքն էդ րոպեին, էդ ժամին հայրենիքին պետք էր. Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան (Տեսանյութ)

Ինքն էդ րոպեին, էդ ժամին հայրենիքին պետք էր. Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան։ «Այս տարի Ադամի ծնունդը համընկավ Սուրբ Աստվածածնի տոների հետ եւ այս օրվա հետ կապված էնքան գեղեցիկ հիշողություններ կան:

Սկսած այն բանից, որ ամենամեծ ձեռքբերումը Ադամի ծնունդն էր օգոստոսի 19-ին, որն ինձ համար լրիվ այլ հարթության վրա էր գտնվում եւ ինձ համար կարծես մի արարողություն դարձավ»,- ասաց նա:

Տիկին Գայանեն նշեց, որ գիշերը տասներկուսից հետո բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն իր մեջ տպավորվել է մի կնոջ շնորհավորանք:

«Նա ասում էր, որ ես ունեմ 3 որդի, ես իրենց մեծացնում եմ շատ ազատ, այնպես, ինչպես կուզեր Ադամը: Ես չգիտեմ` ինչպես կուզեր Ադամը, բայց հավանաբար կինը ավելին է հասկացել:

Ադամը եւ տղաները ավանդեցին մեզ ապահով կյանք, եւ Աստված մեզ այնպիսի խոհեմություն, զորություն տա, որ կարողանանք այդ ապահով հայրենիքը պահենք, պահպանենք, փայփայենք»,- ասաց հերոսի մայրը:

Կիսվել էջում