Աշխարհ

Ինքնաթիռը թռչում էր 11 կմ բարձրության վրա, երբ հանկարծ այնտեղ գտնվող մարդկանց թիվը ավելացավ ևս մեկով․ ֆոտո

Ինքնաթիռը թռչում էր 11 կմ բարձրության վրա, երբ հանկարծ այնտեղ գտնվող մարդկանց թիվը ավելացավ ևս մեկով․ ֆոտո

TK538 բորտ-ուղեկցորդուհիների թիմը ստիպված էր կերպարանափոխվել դառնալով մանկաբարձուհիների անձնակազմ, երբ հղի կնոջ մոտ սկսվեց ցավերը։

Դեպքերի այդպիսի շրջադարձի ոչ ոք չէր սպասում։ Կինը գտնվում էր հղիության 28-րդ շաբաթում և նա նույնպես զարմացավ, երբ նրա աղջիկը անսպասելի որոշեց լույս աշխարհ գալ։ Համենայնդեպս ինքնաթիռը, որը գտնվում է 11 կմ բարձրության վրա այդքան էլ լավ  վայր չէր ծննդաբերելու համար։

Բարեբախտաբար բորտ-ուղեկցորդուհիները անցնում են հատուկ դասընթացներ և միանգամից օգնության հասան։ Նրանց ոչ խանգարեց բարձրությունը, ոչ էլ բարդությունները։ Երբ նրանք նկատեցին, որ կնոջ մոտ ցավեր են սկսում, միանգամից հասկացան, որ նա արդեն ծննդաբերում է։ Եվ օգնությունը չուշացավ։

Ինքնաթիռը թռչում էր

Ծննդաբերությունը այդքան էլ հեշտ չանցավ, սակայն ամեն ինչ ավարտվեց բարեհաջող։ Լույս աշխարհ եկավ աղջիկ, ում անվանեցին Կադիժու։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պայմաններում և շուտ ծնվելով նա ամբողջովին առողջ ծնվեց։

Փոքրիկ Կադիժուն դարձավ այն հազվադեպ երեխաներից մեկը, ում փաստաթղթերում նշված է, որ նա ծնվել է միջազգային տարածքում։

Ինքնաթիռը թռչում էր
Կիսվել նյութով