Օգտակար

Ինչ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին առոողջ լինելու համար

Ինչ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին առոողջ լինելու համար։

Bavnews.am-ը առանձնացրել է թե ինչ կոնկրետ վիտամիններ են հարկավոր ձեր օրգանիզմին։

Ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող քողարկել այս կամ այն վիտամինի պակասը:

Մաշկի կարգին տեսքի համար օրվա սննդաբաժնում պետք է լինեն և՛ վիտամիններ, և՛ միկրոտարրեր:

Ահա թե ինչ վիտամիններ են անհրաժեշտ որպեսզի ատամներն ու ոսկրերը լինեն լավ վիճակում, օրգանիզմին անհրաժեշտ է D վիտամին (կալցիֆերոլ):

D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել։

Դրանից կա կարագի մեջ: Իսկ օրգանիզմում այդ վիտամինն առաջանում է արեգակի ճառագայթների ազդեցությամբ:

Վիտամին C -ն ունի անփոխարինելի դեր լնդախտը բուժելու գործում, որն առաջանում է հենց այս վիտամինի անբավարարությունից:

Թարմ մրգերը և հատապտուղները՝ մասուրի պտուղները, հոնը, չիչխանը, սև հաղարջը, խնձորը, կիտրոնը, նարինջը և այլ ցիտրուսային մրգերը, բանջարեղենը՝ թարմ կարտոֆիլը, լոլիկը, թարմ և թթու կաղամբը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կանաչ սոխը, սամիթը, բանջարային տերևուքը, շաղգամը, գոնգեղը, ինչպես նաև որպես դեղաբույս ծառայող եղինջը։

Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար՝ 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար՝ 30-40 մգ։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։

Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։

վիտամիններ են անհրաժեշտ

A վիտամին անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։

A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։

Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։

Վիտամին K-ն խիստ կարևոր վիտամին է, առանց որի մարդ կարող է մահանալ անգամ ամենափոքր քերծվածքից։

Այն կարգավորում է արյան մակարդելիությունը։

K վիտամին պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի, բրոկոլիի, ծաղկակաղամբի, բրյուսելյան կաղամբի, կոլրաբի։

Մաղադանոս սննդամթերքը հարուստ է Վիտամին K -ով:

Մաղադանոս սննդամթերքը պարունակում է ավելի շատ Վիտամին K քան 59% այլ սննդամթերքները:

Եղեք առողջ և սնվեք առողջ սննդամթերքներով։

Կիսվել նյութով