Մամուլ

Ինչ-որ մարդիկ փորձում են մեքենաներով ճռռիկներ անել, վարել մայթերով․ սա բացահայտ արհամարհանք է հասարակության նկատմամբ

Ազատության հրապարակը ինչ-որ ժամերի, ինչ-որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայթերով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

«Սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ իբր երկրում հաստատված է անիշխանություն և չկա իրավապահ իրավակարգ կամ այն թույլ է: սրանք ուղղակի երթեւեկության կաոննների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, օրինականության, պետական կարգի նկատմամբ: 

Կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար:

Այսօր առավոտյան ես այս թեմայով նաև զրույց եմ ունեցել Ոստիկանության պետի հետ: Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, ապա նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի» ,- եզրափակեց իր խոսքը Փաշինյանը:

Կիսվել նյութով