Խոհանոց

Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի տնային պայմաներում

Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի տնային պայմաներում:

Վրացական խոհանոց շեդևրները բուրումնավետ են և ախորժալի: Աջարական խաչապուրին դրանցից մեկն է, որը լավագույնս բնութագրում է վրացական ազգային խոհանոցը: Դրանք անտարբեր չեն թողնի ոչ մեկի:

Բաղադրիչներ՝

– 11 հատ ձու

– 400 մլ կաթ

– 10 գ չոր խմորիչ

– 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ

– 1 թեյի գդալ շաքարավազ

– 1,5 թեյի գդալ աղ

–  800 գ սուլուգունի պանիր

– 100 գ կարագ

– 600 գ ալյուր

Պատրաստման եղանակը՝

Խմորիչը լցրեք տաք կաթի մեջ, թողեք 20 րոպե: Ավելացնել աղ, շաքարավազ, արևածաղկի ձեթ, 1 ձու և մաղված ալյուր, հունցեք խմորը: Խմորը բաժանեք 5 մասի, յուրաքանչյուրը մեկ բլիթ սարքեք:

Ծայրերը ծալեք և սրացրեք: Խմորից «նավակներ» սարքեք, դրեք թխման տարայի մեջ: Հարեք 2 ձուն և քսեք պատրաստված «նավակներին»:

Սուլուգունին անցկացրեք քերիչի միջով և խառնեք 3 ձվի հետ: Խաչապուրին լցոնեք պանրով: Դրեք 180 աստիճան ջեռոցի մեջ 10 րոպեով: Հանեք խաչապուրիները,դանակի օգնությամբ ակոս արեք դրանց մեջ և յուրաքանչյուրի մեջ լցրեք թարմ ձու:

Դրեք ջեռոցի մեջ ևս 5 րոպեով: Պատրաստված խաչապուրիների վրա մեկ կտոր կարագ դրեք:

Կիսվել նյութով