Ժամանց

Ինչպես ճանաչել դավաճանող ամուսնուն

Ինչպես ճանաչել դավաճանող ամուսնուն

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 30-60 տոկոսը դավաճանում են իրենց կանանց: Այս մասին հաղորդում է Daily Bhaskar-ը:

Գոյություն ունի մի քանի նախանշան, որը հստակ մատնանշում է, որ տվյալ տղամարդը ստում է:

Նախ՝ երբ տղամարդը գաղտնապահ է: Նման տղամարդիկ երկակի կյանք են վարում, այդ պատճառով էլ գերադասում են լռել:

Երկրորդ՝ երբ տղամարդը միշտ եսասիրաբար հագուրդ է տալիս իր ցանկություններին: Նման տղամարդիկ այդ կերպ են վարվում, քանի որ միայն իրենց վրա են կենտրոնացած լինում:

Եվ վերջապես՝ եթե նա կտրուկ փոխել է իր վարքագիծը: Դավաճանները հաճախ են փոխվում բնավորությամբ, ինչը դժվար չէ նկատել:

Կիսվել նյութով