Մշակույթ

Ինչպես Կոկո Շանելի ոճը, այնպես էլ խորհուրդները արդիական են նաև այսօր

Ինչպես Կոկո Շանելի ոճը, այնպես էլ խորհուրդները արդիական են նաև այսօր

Նրա անհատական ոճը դարձավ նորաձևության անքատելի մասը։ 20-րդ դարի ոճի խորհրդանիշ համարվող Կոկո Շանելը ստեղծեց նոր կնոջ կերպար, ով նրբագեղ էր, էլեգանտ, շքեղ՝ պարզության մեջ։

Շանելը հիանալով տղամարդկանց պիջակներով՝ կարողանում էր ստեղծել աշխարհում ամենականացի համարվող իրերը։ Նա իր աշխատանքներով կնոջը ինքնավստահություն, արժանապատվություն և կանացիություն հաղորդեց։

Ինչպես Կոկո Շանելի ոճը, այնպես էլ խորհուրդները արդիական են նաև այսօր

Կոկո Շանել

Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար:

Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է:

Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:

Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելիս նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:

Այն աղջիկը, ով չի շպարվում, բավականաչափ մեծ կարծիք ունի իր մասին:

Աշխարհի ամենալավ գույնն այն է, որը սազում է ձեզ:

20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:

Ես հագուստ եմ ստեղծել ամբողջ աշխարհի կանանց համար, իսկ հիմա նրանք ձգտում են մերկ ման գալ:

Share