Տեսանյութ

Ինչպես է Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում պարում հեռախոսազանգի ներքո

Ինչպես է Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում պարում հեռախոսազանգի ներքո. ԱԺ-ում միշտ չէ, որ «պատերազմական» վիճակ է տիրում։ Բանից պարզվում է, քաղաքական քննարկումներից դուրս բավականին քաղցր մթնոլորտ է տիրում ներսում։

Երեկ՝ ապրիլի 22-ին, հերթական նիստի ժամանակ մի զվարճալի դեպք տեղի ունեցավ, որը ստիպեց պատգամավորներին ազատություն տալ իրենց ծիծաղին։

Լենա Նազարյանի ելույթի ժամանակ զանգ եկավ Արման Աբովյանի հեռախոսին, որի երաժշտությունը Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար ստեղծված «Երևան ջան» երգն էր։

Նաիրա Զոհրաբյանը փորձեց անջատել հեռախոսազանգը, բայց չկարողացավ, փոխարենը՝ չկորցրեց իրեն և սկսեց պարել։

Կիսվել նյութով