Ժամանց

Ինչպե՞ս խուսափել մղձավանջներից, և տեսնել միայն դրական երազներ

Ինչպե՞ս խուսափել մղձավանջներից, և տեսնել միայն դրական երազներ։ Երազները ապահովում են, մեր օրվա լավ կամ վատ տրամադրությունը: Բնականաբար, մենք չենք կարող կառավարել մեր երազները, չենք կարող մեր ցակությամբ տեսնել միայն հաճելի երազներ և հաճախ մեզ հյուր են գալիս մղձավանջները:

Սակայն մենք կարող ենք որոշ չափով նպաստել դրանց տեսակին: Առաջարկում եմ ձեզ որոշ հնարքներ, դրական երազներին նպաստելու համար:

Քնելուց առաջ պարտադիր օդափոխեք ննջասեյակը, մի քնեք այն սենյակում, որտեղ օդը բավականին ծար է:

Նույնիսկ, եթե դրսում ցուրտ է, բավական է 2 րոպե պատուհանը բաց թողնել և կտեսնեք, թե այդ ցրտաշունչ օդը որքան հաճելի է շնչել, տաք անկողնում:

Անջատեք բոլոր լույսերը, վարագույրներով փակեք պատուհանները, անջատեք այն բոլոր տեխնիկաները, որոնք գտնվում են ձեր ննջասենյակում, որպեսզի ավելորդ աղմուկը չխանգարի ձեզ, ինչպես նաև սենյակում առկա Wi-fi-ը՝ չճառագայթվելու համար:

Քնելուց մի քանի րոպե առաջ կատարեք թեթև վարժություններ կամ պարեք ձեր սիրած երաժշտության ներքո, քանի որ երեկոյան մկանները արդեն բավակաին լարված են լինում:

Բացի այդ, թեթև վարժությունները կկարգավորեն արյան շրջանառությունը, ինչը կնպաստի արագ և հանգիստ քնի: Իսկ բարենպաստ եղանակի դեպքում ցանկալի է դուրս գալ զբոսանքի:

քնել

Այն թարմ օդը, որը դուք վայելելու եք նախքան քնելը, կապահովի ձեզ դրական երազներով: Դուք ինքներդ կհամոզվեք, որ անկողին մտնելուն պես, ընկղմվում եք հանգիստ քնի մեջ:

Քնելուց առաջ չի կարելի կուշտ ուտել, իսկ ուտելու դեպքում, պետք է ուտել 4 ժամ առաջ: Բայց, եթե այնպես է ստացվել, որ կերել եք, ուրեմն անպայման խմեք նաև կանաչ թեյ կամ կերեք որևէ առանց կալորեականության միրգ, օրիանկ՝ խնձոր:

Խորհուրդ է տրվում ծանր օրվանից հետո, քնելուց առաջ լոգանք ընդունել, հնարավորության դեպքում՝ լոգանքի աղով կամ եթերային յուղով: Իսկ երբ արդեն անկողում եք, կարելի է վայելել որևէ հաճելի, դանդաղ երաժշտություն ու նոր քնել: Դա կօգնի մոռանալ օրվա դժվարություններն ու ծանրությունը:

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել ռեժիմին: Ցանկալի է քնել և արդնանալ, ամեն օր նույն ժամերին: Այդպես ձեր մարմինը առողջ կլինի, ինչն էլ կհանգեցի դրական երազների:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ, գիշերը ծանր հոգեբանական ֆիլմեր դիտելուց, բացասական բովանդակությամբ և  դժվարամարս գրքեր կարդալուց, հեռուստացույց դիտելուց:

Առաջարկում ենք կարդալ որևէ հետաքրքիր ամսագիր կամ զրուցել ձեզ համար հաճելի անձնավորությա հետ, որևէ հաճելի թեմայից:

Կիսվել նյութով