Օգտակար

Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգները, որոնք երբեք չեն կոտրվի

Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգները, որոնք երբեք չեն կոտրվի

Թանկարժեք գեղեցկության սրահները արդեն հասցրել են լավ գումար աշխատել աղջիկների պարզ ցանկության շնորհիվ՝ ունենալ ամուր և երկար եղունգներ։

Այսօր մենք որոշել ենք կիսվել ձեզ հետ մի գաղտնիքով, որը կօգնի աճեցնել ձեր ուզած երկարության եղունգներ։

Օգտագործելով այս փորձված միջոցը՝ դուք ոչ միայն կունենաք ամուր եղունգներ, այլ նաև կմոռանաք այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են շերտավոր եղունգները և սնկերը։

Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգներ։

Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներ,

1 ճաշի գդալ կռատուկի արմատ,

1 չաշի գդալ արևքուրիկ (զվերաբոյ),

1 ճաշի գդալ չոր եզան լեզու,

1 լիտր եռացրած ջուր։

Պատրաստումը՝

Լցրեք բոլոր բաղադրիչները եռացրած ջրի մեջ և թողեք, որ թուրմը սառչի 1 ժամ։

Այնուհետև քամեք թուրմը։ Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ։

Լցրեք բոլորը խորը ամանի մեջ և կարող եք արդեն անցնել կոսմետիկ պրոցեդուրային։

Իջեցրեք ձեռքերն այս վաննայի մեջ և պահեք մոտ 30 րոպե, այնուհետև առանց ձեռքերը ողողելու քսեք խոնավացնող կրեմ։

Կիսվել նյութով