ԺամանցՕգտակար

Ինչու հյուրերը չպետք է լվանան սպասքը

Ինչու հյուրերը չպետք է լվանան սպասքը։

Համաձայն ժողովրդական նախապաշարմունքներից մեկի, չի կարելի ուրիշի տան ամանները լվանալ: Ամեն մարդու տունը ունի իր էներգետիկ դաշտը: Ցանկացած նոր մարդու միջամտությունը թողնում է իր էներգետիկ հետքը: Բոլորը տներում կան նման հետքեր:

Բոլորս էլ հյուրեր ընդունում ենք և ինքներս էլ հյուր ենք գնում: Սլավոնների մոտ հյուրընկալությունը գենետիկ մակարդակ ունի: Նրանց մոտ հյուրընկալությունը իսկական տոնի է վերածվում, ինչը ավարտվում է կեղտոտ ամանների ու բաժակների մեծ կույտով:

Հյուրերը հաճախ առաջարկում են իրենց օգնությունը ամաններ լվանալու հարցում, սակայն ավելի լավ կանենք հրաժարվեք նմանատիպ օգնությունից: Հարցը զուտ էներգիայի մեջ է, քանի որ ամեն նոր մարդ նոր էներգիայի կրող է: Իսկ օտար մարդը, ձեր տան ամանները լվանալով, կարող է տուն բերել իր բացասական էներգիան:

Ամանները լվանալու հետ միասին նրանք տնից մաքրում են տան հաջողությունն ու բարեկեցությունը: Ոմանք հավատում են այս ամենին, իսկ ոմանք` ոչ: Լավագույն տարբերակը ամաններ լվանալու սարք ունենալն է. այն ձեզ կազատի անհարմար իրավիճակից:

Ժողովրդական նախապաշարմունքներից մեկն ասում է, որ չպետք է գիշերը քնել առանց կեղտոտ ամանները լվանալու, քանի որ կեղտոտ ամանները «բաց դուռ» են և տանում են տան փողն ու հաջողությունը:

Կիսվել նյութով