ԺամանցՄամուլ

Ինչու են հայուհիներն այդքան գեղեցիկ. բրիտանահայ երաժիշտը Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանել (Տեսանյութ)

Շառլ Ազնավուրը, Հենրիխ Մխիթարյանն ու Սիրուշոն նկարահանվել են բրիտանահայ երաժիշտ ու երգիծաբան Կև Օրքյանի Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմում։ Վավերագրական ֆիլմը կներկայացնի մեծ անակնկալներով լի փոքր երկիրը։ Հենց այս բառերով է նկարագրում իր ստեղծագործությունը հայտնի բրիտանահայ երգիծաբան ու դերասան Կև Օրքյանը։

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկը», -ողջունում է Օրքյանը հանդիսատեսին թրեյլերում։ Հայտնի արտիստը պատմում է այն բաների մասին, որոնք շատ հայերի համար սովորական են թվում. Նոյն իր տապանը Արարատ լեռան վրա է կայանել, հայերը հյուրասեր ժողովուրդ են, Հայաստանում ամեն ինչ պետք է անել նախապես մի լավ հաց ուտելուց հետո։

Բրիտանիայում հայտնի կոմիկի ֆիլմում նկարահանվել են հայ աստղերը` դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երգչուհի Սիրուշոն և երգիչ Արթուր Իսպիրյանը։

Հայաստանում բրիտանահային ամենաշատը երկու բան է հետաքրքրել. ինչու՞ են բոլոր հայուհիներն այդքան գեղեցիկ ու ինչու՞ է ուտելը մեր երկրում ստիպողական բնույթ կրում։

Վավերագրական ֆիլմի թրեյլերը՝ ստորև․

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Կիսվել էջում