Մամուլ

Ինչու Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ծառուկյանի դստեր հարսանիքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ինչու Արարատ Միրզոյանը չի մասնակցել Ծառուկյանի դստեր հարսանիքին։ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը շարունակում են քննարկել։

Թեմա է դարձել, թե ինչու չի մասնակցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, եւ ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։

Նրա խորհրդական Վահան Կոստանյանն ասաց․ «Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, որ պարոն Միրզոյանը չի մասնակցել շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքին, պատճառն «անձնական» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով