ԺամանցՕգտակար

Ինչու՞ սպիտակ ատամներ ունենալը դեռ չի խոսում առողջ ատամներ ունենալու մասին

Ինչու՞ սպիտակ ատամներ ունենալը դեռ չի խոսում առողջ ատամներ ունենալու մասին։

Մեզանից շատերն են երազում ունենալ հոլիվուդյան ժպիտ:

Մարդականց 18-25%-ը դժգոհ է իր ատամների գույնից:

Մի շարք երկրներում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, ատամների սպիտակեցումը ամենապահանջված պրոցեդուրաներից մեկն է:

Յուրաքանչյուրն է ցանկանում ունենալ կատարյալ ատամնաշար:

Զարմանալի չէ, որ մեզանից շատերը կարծում են, որ սպիտակ ատամները ոչ միայն գրավիչ են, այլև առողջ:

Մեր ատամների գույնը կախված է իր ներքին գույնից, որն իր վրա կրում է գեների ու տարիքի ազդեցությունը՝ համակցվելով ծխախոտի, խմիչքի և որոշ դեղամիջոցների հետքերի հետ:

Տարիքի մեծացմանը զուգընթաց ատամները հիմնականում դեղնում են, քանի որ թափվում է  էմալը:

Կանաչ ատամնափառ

Սուրճի, տոմատային սոուսների և մի շարք այլ սննդամթերքների մնացորդները առաջացնում են քրոմոգեն կոչվող գունավոր միացություններ, որոնց կուտակումները ատամների վրա թողնում են հետքեր, իսկ գորշ կամ կանաչ բծերը վկայում են մանրէների ու սնկերի առկայության մասին:

Ատամների գույնի փոփոխությունը ուսումնասիրելիս փորձերի մեծ մասը անցկացվել են լաբորատոր պայմաններում, այլ ոչ թե կենդանի մարդու բերանի խոռոչում:

Փորձարկումները նպատակահարմար է իրականացնել կովերի ատամների վրա, քանի որ դրանք ունեն հետազոտման մեծ մակերես, բայց որոշ ուսումնասիրություններ կատարվում են  նաև մարդու ատամների վրա:

Սուրճը և թեյը կարող են բծոտել ատամները գրեթե նույն կերպ ինչպես նրանք թողնում են իրենց հետքը բաժակի մեջ։

Մի շարք սննդամթերքների ու խմիչքների օգտագործումը կարող է հանգեցնել ատամների գույնի փոփոխությանը, բայց դա դեռ չի վկայում ատամների անառողջ լինելու մասին:

Դուք կարող եք ունենալ մարգարիտի պես սպիտակ ատամներ, սակայն ձեր լնդերում առկա լինեն մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ:

Միևնույն ժամանակ կատարյալ առողջ ատամները կարող են լինել դեղնած, նույնիսկ դարչնագույն:

Սև բծեր

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ գոյություն ունեն բծերի որոշ տեսակներ, որոնք կարող են պաշտպանել ատամը քայքայումից:

Դրանք սև բծերն են, որոնք հաճախ առաջանում են ատամների երկայնքով, լնդերի սահմանին:

Սև բծերի առաջացման հիմնական պատճառը տարբեր բակտերիաների հետ համակցված կալցիումի ֆոսֆատի, երկաթի և պղնձի միացությունների կուտակումներն են, որոնցով իսկ պայմանաորված է բծերի սև գույնը:

Ուշագրավ է, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաների սև բծեր ունեցող ատամները ոչ միայն ավելի քիչ են հակված քայքայման, այլև որոշ միկրոօրգանիզմներ կարող են պաշտպանիչ դեր ունենալ ատամների համար:

Այնուամենայնիվ չմոռանանք, որ ձյունաճերմակ ժպիտ կարելի է ձեռք բերել ատամների սպիտակեցման շնորհիվ։

Ատամների սպիտակեցումը կարող է հանգեցնել ատամների և լնդերի գերզգայունությանը:

Եվ իհարկե, համապատասխան միջոցների օգտագործումից հետո ատամների փայլը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ խուսափում եք բծեր առաջացնող սննդամթերքներից և խմիչքներից:

Բայց հիմա գոնե գիտեք, որ հոլիվուդյան ժպիտ չունենալը, դեռ չի վկայում այն մասին, որ ձեր ատամները առողջ չեն:

Կիսվել նյութով