Շոու-բիզնես

Ինչո՞ւ է իրականում Լիլի Մորտոն հեռացել Women’s Club-ից

Երեկ Women’s Club-ի աստղ, սկանդալային մոդել, շիկահեր գեղեցկուհի Լիլի Մորտոն հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Women’s Club-ի հետ։ Սակայն պատճառների մասին Լիլին նախընտրել է լռել։ Ինչո՞ւ է իրականում Լիլի Մորտոն հեռացել Women’s Club-ից։ 

Հավաստի տեղեկություններով նա խնդիրներ է ունեցել այլ աղջիկների հետ։ Մասնավորապես պատճառը այն է, որ սցենարային լուծումներում աղջիկները մնում են ստվերում, և  պահանջում էին, որ սցենարները այնպես գրվեն, որ հիմքը չլինի Լիլի արտաքինը կամ հումորները կառուցված չլինեն նրա անգրագիտության վրա։

Հիշեցնենք՝ Լիլին այդ մասին տեղեկացրել էր Ինստագրամի իր էջի «Story» բաժնում՝ կատարելով գրառում։

Աղբյուր՝ boomnews.am

Կիսվել նյութով