ԱշխարհՍպորտ

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները միմյանց հետ խոսելիս փակում իրենց բերանը․ ահա պատասխանը

Եթե երբևէ ֆուտբոլային հանդիպումներին հետևած կաք, ապա հաստատ նկատած կլինեք, որ շատ ֆուտբոլիստներ միմյանց հետ խոսելիս ձեռքով փակում են իրենց բերանը։ Սակայն այս տարօրինակ սովորույթի իրական նշանակության մասին ոչ բոլորը գիտեն։

Վարկածները մի քանիսն են։ Ամենաքիչ հնարավոր վարկածն այն է, որ մեծ մարզադաշտում, այն էլ աղմուկի ներքո, նրանք ստիպված են ձեռքով փակել բերանը, որպեսզի ձայնը ոչ թե տարածվի, այլ ուղղվի հենց զրուցակցի կողմ, որպեսզի նա կարողանա լսել, թե ինչ ես ասում։

Սակայն բազմաթիվ փորձագետներ և անգամ ֆուտբոլիստներ տարբեր աթիռներով նշել են խոսելիս բերանը փակելու պատճառը։ Բանն այն է, որ խաղի ընթացքում կամ ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներն իրենց խաղընկերների կամ մարզիչի հետ այնպիսի բաներից են խոսում, որ չեն ցանկանում հակառակորդ թիմը կամ այլոք իմանան։ Օրինակ՝ խոսում են խաղի տակտիկայից և այլն։

Աշխարհում կան հատուկ մասնագետներ, ովքեր կարողանում են շուրթերի շարժուձևից կարդալ խոսքը, այդ պատճառով էլ ֆուտբոլիստները ստիպված են զգույշ լինել՝ նրանցից թաքցնել իրենց խոսակցության բովանդակությունը։

Ահա, թե որն է խոսելիս բերանը փակելու պատճառը։ Գալիք Աշխարհի գավաթի խաղերին ևս հավանաբար կնկատենք այպիսի պահվածք բազմաթիվ ֆուտբոլիստների կողմից։

Աղբյուր՝ blognews.am
Կիսվել նյութով