Շոու-բիզնես

Ինչն է խանգարում գնալ աշխատելու և ձեր աշխատած գումարով գնել ինչ ուզում եք․ Գոհար Ավետիսյանը վիրավորվել է

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր նոր թանկարժեք մեքենայով՝ Porsche Panamera․ օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որի մեկնաբանություններում բազմաթիվ բացասական կարծիքներ են տեղ գտել:

Գոհարը մեքենայի հետ նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել բացասական մեկնաբանություններին․ «Իմ հրապարակած տեսանյութի տակ, որտեղ ես ավտոսրահից դուրս եմ գալիս իմ նոր մեքենայով այնքան կեղտ ու վիրավորանք կա: Այդքան վատ բան իմ հասցեին վաղուց չէի կարդացել:

Եվ գրում են միայն տղաները՝ իբր իրեն է ցույց տալիս «թեստ-դրայվի» ժամանակ, մեքենան իրենը չէ, միայն հանուն Ինստագրամի է տեսանյութը նկարահանել ավտոսրահում, ճարպոտ կովը՝ սև Panamera-ով և այլն: Ես միայն մեկ հարց ունեմ՝ ով և ինչն է ձեզ խանգարում գնալ աշխատելու և ձեր ձեռքով աշխատած գումարով գնել այն, ինչ ուզում եք: Բավական է արդարացումներ գտնեք, սկսեք գործ անել»:

Կիսվել նյութով