Շոու-բիզնես

«Ինչի մենք բաժանվե՞լ էինք». Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը կրկին միասին են

Դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։

Տիգրանի և Մարիամի հարաբերությունների բուռն քննարկումներից որոշ ժամանակ անց էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Տիգրանը կրկին միացել է նախկին կնոջը` Լիանային, որի հետ ամուսնացած էր 15 տարի։ Տիգրանն իր էջից հեռացրել կամ փակել էր Մարիամի հետ լուսանկարները։ Թե՛ Տիգրանը, թե՛ Լիանան սկսել էին միասին լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքում, մեկնաբանություններում նրանց ծանոթներն ուրախանում էին զույգի վերամիավորման համար։

Երեկ, սակայն, Մարիամն Ինստագրամի սթորի հավելվածում պատասխանել է հետևորդների հարցերին և կրկին ուշադրություն հրավիրել իր անձնական կյանքի վրա։ Մասնավորապես, նա նշել է, որ ինքն ու Տիգրանը միասին են։

Ի պատասխան հարցին` հաճա՞խ է սիրահարվում, Մարիամը հրապարակել է Տիգրանի լուսանկարն ու պատասխանել` ամեն օր։ Նա նաև նշել է, որ ամուսնացած է։ Մեկ այլ հարցի` արդյոք ինքն ու Տիգրանը կրկին միասին են, Մարիամը պատասխանել է` «Ինչի մենք բաժանվե՞լ էինք»։

Մարիամ Հովհաննիսյան

Տիգրանի էջից կրկին հեռացված են նախկին կնոջ հետ լուսանկարները։ Նրա ընտանեկան լուսանկարները միայն երեխաների հետ են։

Տիգրան Մնացականյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով