Մամուլ

«Ինձ վրա ազդեցին այն պայմանները, որոնցում ապրում է այդ արժանապատիվ մարդը». Վահրամ Թոքմաջյան

«Նայեցի կադրերը, որտեղ Փաշինյանն այցելել է Մանարյանին: Երբ խոսում ենք մտավորականներից, հիմնականում օրինակ եմ բերում Մանարյանին: Նա մեր մեծագույն դերասաններից է (կինոյի գիտակները չսկսեն հակառակն ապացուցել, ես որպես շարքային հանդիսական, իմ ճաշակն ունեմ):

Բայց ինձ ավելի շատ տպավորել է Երվանդ Մանարյանի արժանատիվ պահվածքը 2008-ի ծանր օրերին: Ինձ վրա ազդեցին էն պայմանները, որոնցում ապրում է այդ արժանապատիվ մարդը: Հիշում եք երևի, նախորդ իշխանություններն արժող-չարժողի, բոսյակ-անարժանների, սերիալային պնակալեզների մեռան տուն տալով: Մի լուսավոր բնակարանն ինչ էր, որ էդ մարդուն չեն ղմշել: Մանարյանի տան պայմանները, նախորդների խոսուն գնահատականներից է:

Հ. Գ.
Հա, ինչքան գիտեմ, քաղաքապետարանը նման ֆոնդ ունի: Եթե գիտեք, թե ում կարելի է նշել ու խնդիրը բարձրացնել, առաջարկում եմ անել դա: Եթե Վարպետը չհրաժարվի, կարծում եմ, բոլորս էլ բավարարված կզգանք, որ ծերությունն անցկացնի մի լուսավոր տան մեջ»:

Կիսվել նյութով