Մամուլ

Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, սխալը դա է. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿ հարցաքննությանը չներկայանալու մասին

Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, սխալը դա է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելուն:

«Ում պետք ա, թող ուղարկեն, և իրենց պարտականությունը կատարեն: Ես ասել եմ՝ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն: Եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած, շինծու գործ է, դրա համար իրենց պետք է իրենց մասնագիտական գործը կատարեն և այդ հարցը բացահայտեն»,– նշեց նա։

Դիտարկմանը, որ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են բերման ենթարկել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես թե՛ իմ իրավունքները, թե՛ մյուսներինը լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն բացահայտեն, դա Քենեդու սպանությունը չի, քաղաքում էլ կամերաներ կան»։

Կիսվել նյութով