Ազատ խոսք

Իմ քաղաքական հայացքների համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից

Իմ քաղաքական հայացքների համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից։ Ֆեյբուքյան իր էջում գրել է Smbat Khanvelyan օգտատերը։ Նա հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ։

«Հրավիրում եմ լրագրող ընկերներիս և իրավապաշտպանների ուշադրությունը։

Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։

Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս՝ ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար»։ 

Կիսվել էջում