Մամուլ

«Իմ տղու գլուխը իր հրամանատար Գուգոն ա կերել». ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի հայրը ցուցմունք տվեց

«Իմ տղու գլուխը իր հրամանատար Գուգոն ա կերել»։ ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը սպանված Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը պնդում է, որ որդին սպանվել է ոչ թե «Սասնա ծռերի», այլ ոստիկանների արձակած կրակոցից։

Տեփանոսյանն այսօր՝ մայիսի 29–ին հրավիրվել էր ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին, որպես վկա հարցաքննվելու։

Նա պատմեց, որ դեպքի օրը՝ 2016 թ. հուլիսի 30-ին իրեն է զնգահարել հարսը, որը խուճապի մեջ է եղել եւ հայտնել, որ ամուսնուն՝ Յուրի Տեփանոսյանի վրա կրակել են:

«Մեքենայով գնացինք դեպքի վայր, Պավլիկին, նրա  տղոուն, «Սասնա ծռերին» տվել եմ ամենավերջին հայհոյանքները: Մի լավ ոստիկան՝ ավագ լեյտենանտ էր թե կապիտան, մոտեցավ ասաց հարգալիս մի հայհոյի՝ քո տղուն իրենք չեն խփել, ասեցի ոնց թե, ասաց Սերժի հրամանն են կատարել, ասացի ոնց թե Սերժն այստեղ ինչ կապ ունի, ասեցի ուր ա տեղես ուզում եմ տղուս տեսնեմ, ասաց տղադ կողքից վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Գնացի հիվանդանոց էնտեղ ասացին, որ ոստիկանները էրեխուդ գլուխը կերան։

Հոգեհանգստի ժամանակ բերել էին կամերաներ էին շարել, որ Գասպարյան ՎոՎան պիտի գար իրա շքախմբով, Վիտալի Բալասանյանը պիտի գար… Վռոդի ցարի բոգերն են: Թաղման օրն էլ մեր տուն եկավ նաեւ Գուրգեն Եղիազարյանը՝ տղուս հրամանատարը, հարսս ասաց՝ էս էիր ուզու՞մ, մարդուս գլուխը կերար, հանգստացա՞ր, ուզածդ էս էր:

Երանոսյան գեներալն էր ընդեղ՝ ասաց էս ի՞նչ էս արել էս օջախում, որ կինը տենց վրդովված է: Ես դուրս եկա, հետո ավելի ուշ դուրս եկավ Երանոսյան Լեւոնը ու սկսեց Գուգոյին հահոյել՝ ասեց խի սենց տղուն էլ էս ժերտվա տալի՞ս: Դե եթե Գուգոյի մատը խառը չէր թող ասեր «Սասնա ծռերը» խփել են իմ վրա խի ես ջարդում»,–հայտարարեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել նյութով