Մամուլ

«Իմ պատգամավորական աշխատանքն իրականացնելու համար ձգտում եմ պետությունից նվազագույնը վերցնեմ». Գևորգ Պապոյան

«Իմ պատգամավորական աշխատանքն իրականացնելու համար ձգտում եմ պետությունից նվազագույնը վերցնեմ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մի կայքը նշել է, թե ու՞մ հաշվին են վերանորոգում պատգամավորների սենյակները և, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել իմ կողքով։

Հատուկ կայքի սեփականատիրոջ, խմբագրի և լրագրողի (գիտեմ, որ կարդում եք) համար նշեմ. աշխատասենյակիս վերանորգման համար ծախսվել է 1 կգ լցանյութ՝ ճաքերը փակելու համար, մի քանի կգ ներկ և 15-20 քմ կավրոլին, քանի որ մանրահատակի կեսը չկար, իսկ ամբողջությամբ վերականգնելը շատ թանկ կլիներ ու բնականաբար անիմաստ ծախս։

ՀԳ։ Իմ պատգամավորական աշխատանքն իրականացնելու համար ձգտում եմ պետությունից նվազագույնը վերցնեմ և այդ համատեքստում նշեմ, որ օրինակ տպիչ սարքը կամ սկաները և այլ իրեր իմ անձնականն են և նման հարցերով ձգտում եմ պետբյուջեն չծանրաբեռնել ավելորդ ծախսերով»։

Կիսվել նյութով