ՄամուլՄշակույթ

Իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս․ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը․ Ալեն Սիմոնյան

ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․

«Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են`միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:

Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:

Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում: Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է։

Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից:

Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա:

Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, Ձեր հետ միասին:

Հ.Գ. մեկ մեկ վերնագրից բացի նյութը կարդացեք»։

Կիսվել նյութով