Աշխարհ

Իլհամ Ալիևը Մեհրիբան Ալիևային նշանակել է Ադրբեջանի փոխնախագահ

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հրամանագրի տեքստը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում ընդունված սահմանադրական փոփոխություններով սահմանվեցին երկրի առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները:

Երկրի առաջին փոխնախագահի լիազորությունների մասով,  Մեհրիբան Ալիևան վերահսկելու է կառավարության աշխատանքը: Ակնկալվում է, որ կառավարությունը ևս լուրջ փոփոխությունների կենթարկվի:

Կիսվել նյութով