Մամուլ

Ի՞նչ կարիք կար այդքան գումար հատկացնել. Շուշան Պետրոսյանը՝ Քաղաքացու օրվա մասին

Ի՞նչ կարիք կար այդքան գումար հատկացնել. Շուշան Պետրոսյանը՝ Քաղաքացու օրվա մասին

Այսօր Ծիծառնակաբերդ էլ այցելել երգչուհի, նախկի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը։ Նա պատասխանեց մի քանի հարցերի, այդ թվում նաև քաղաքացու օրվա մասին և դրա համար հատկացված գումարին։

«Քաղաքացու օրը յուրաքանչյուր այն օրն է, երբ քաղաքացին իսկապես ծառայում է իր երկրին, իսկապես լավ քաղաքացի է, պետականամեդ քաղաքացի։

Յուրաքանչյուր օրն է քաղաքացու օր։ Ի՞նչ կարիք կար հատուկ մի օր հատկացնել դրան, առավել ևս՝ այդքան մեծ գումար հատկացնել բյուջեից»։

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին ԱԺ-ն կողմ քվեարկեց ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու և, ըստ այդմ էլ, «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին։

Իսկ ավելի ուշ՝ կառավարությունը որոշում կայացրեց 124 մլն դրամ հատկացնել Քաղաքացու օրը ողջ հանրապետությունով պատշաճ անցկացնելու համար։

Կիսվել նյութով