Օգտակար

Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը

Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը

1. Երբ թրթռում է աչքի կամ «խաղում» է գաղթը (ճակատից դեպի մազերը՝ գանգի առաջնային հատվածը), նշանակում է՝ բարիք կստանաք պաշտոնավոր մարդուց, եւ, ընդհանուր առմամբ, խոստանում է հաջողություններ, որին, ամենայն հավանականությամբ, սպասում էիք:

2. Գագաթի (գլխի կենտրոնը) խաղը հաղորդում է ֆինանսական մեծ հաջողության, փառքի, ստատուսի, պաշտոն ստանալու մասին:

3. Ծոծրակի խաղը կամ թրթիռը նախազգուշացնում է փորձանքների, վթարների մասին, որոնք, սակայն, բարեհաջող ելք կունենան:

4. Գլխի աջակողմյան հատվածի խաղը կանխավ հաղորդում է արու զավակի լույս աշխարհ գալու հետծննդյան բարդությունների (լավ ելքով) եւ դրամական նվերների մասին:

5. Գլխի ձախակողմյան հատվածի խաղը նախապատրաստում է հեռավոր ճանապարհորդության, որն անպայման ետադարձ տոմս կունենա:

6. Եթե թրթռում է գլուխն ամբողջովին՝ այնպես, որ գրեթե ջղակծկման տպավորություն է թողնում, ապա տեղեկատվություն կրող նյարդաբջիջների մի խումբ հաղորդում է մոտալուտ գաղտնիքների բացահայտման մասին, որոնք տվյալ անձի համար կարեւոր նշանակություն ունեն:

7. Ճակատի վրա նյարդաթրթիռը խոսում է մեծ հարստության, հաջողության ու փառքի մասին:

8. Աջ աչքի ունքախաղը նշանակում է դժբախտություն, որը սովորաբար որեւէ կնոջ պատճառով է տեղի ունենում, կամ, ընդհանուր առմամբ, երկրորդ անձի միջամտությամբ (այս շրջանում խուսափեք խնդրահարույց մարդկանցից):

9. Ձախ քունքը վիճաբանություն, կռիվ, ժամանակավոր կալանք, դատ եւ տհաճություններ է նշանակում:

10. Աջ հոնքի թրթիռը բախտավոր զգուշացում է, խոստանում է վերագտնել կորցրածը: Եթե սիրո կորուստ ունեք, ապա վերադառնում է սիրած էակը, եթե գումարի՝ ապա գումարը:

11. Ձախ հոնքի թրթիռը հայտնում է առատության, ընկերների կողմից աջակցության, հանդիպումների, նվերների, ուրախությունների մասին:

12. Հոնքերի մեջտեղում խաղը նախազգուշացնում է հոգեկան ցավերի, վիրավորանքների, նեղության կամ հանկարծակի հիվանդության մասին (ոչ ծանր):

13. Եթե դուք ունեք որեւէ քրոնիկ հիվանդություն, ապա դրա ռեցիդիվի մասին է զգուշացնում աջ աչքի ետեւի աղբյուրի խաղը (քունքի մոտ), լաց կամ տրտմություն է խոստանում:

14. Աջ աչքի առջեւի աղբյուրը (քթարմատի մոտ) խոստանում է ուրախություն, հիվանդության ապաքինում, հաճելի հանդիպումներ:

15. Եթե թրթռում է աչքի աջ վերին կոպը, ապա խոստանում է մոտալուտ հոգու խռովք, լաց, մտերիմներ հետ վեճերի արդյունքում` ատելություն:

16. Աջ աչքի տակի կոպը՝ հեռավոր ճանապարհ:

17. Աջ աչքի ամբողջական ջղակծկումը նշանակում է ցանկությունների իրագործում, կամ հեռու երկրներից եկած սիրելի ու մտերիմ մարդկանց հետ հանդիպում:

18. Ձախ աչքի ետին աղբյուրի խաղը խոստանում է եկամուտ, հարստություն, գույքի ձեռքբերում:

19. Ձախ աչքի առջեւի աղբյուրի խաղն առողջության նշան է, եթե հիվանդ եք, կամ՝ պարզապես մոտալուտ հաջողություն:

20. Ձախ աչքի վերին կոպի թրթիռը նախազգուշացնում է փորձանքի մասին, որը ձեր չմտածված քայլերի արդյունքն է լինելու, ինչի համար զղջալու եք: (Երբեմն նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ «հարվածելու» են թիկունքից):

21. Եթե խաղում է ձեր ձախ աչքի տակի կոպը, ապա ուրախացեք, որովհետեւ կիրականանան ձեր երազանքները:

22. Անսպասելի մեծ եկամուտ, բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ. կթրթռա ձեր ձախ աչքը ամբողջովին:

23. Աջ այտը` տեղափոխություն (նաեւ բնակարանի) կամ երկարատեւ էմիգրացիա է նախազգուշացնում:

24. Ձախ այտը` հիվանդություն (նյարդերի, արյան, ողնաշարի) կամ հոգեկան անդորրի խռովք:

25. Բերանի (շրթունքների) աջակողմյան թրթիռը մեզ մխիթարում է նրանով, որ շուտով կվերականգնվի մեր հոգեկան անդորրը:

26. Բերանի ձախակողմյան խաղը զգուշացնում է (կատարվում է 2-3 օրվա ընթացքում) կռվի, աղաղակի մասին, որից հետո տեղի կտա ձեր նյարդային համակարգը, կամ ընդհանրապես` հիվանդություն:

27. Բերանն ամբողջովին թրթռալիս պատրաստվեք հարսանիքի հրավերքի եւ հարազատների հետ հանդիպման:

28. Կզակի աջ կողմի խաղը խոստանում է նեղություններից անսպասելի ազատում (եթե ունեք դատապարտյալ, ապա կազատվի կալանքից):

29. Կզակի ձախ կողմը` գործնական հեռավոր ճամփորդություն:

30. Աջ ականջը թրթռալու դեպքում սպասվում է ազգականներից որեւէ մեկի մահը կամ լուր նրա ծանր հիվանդության մասին:

31. Ձախ ականջը` լավ լուրեր, նվերներ այնպիսի մարդկանցից, ովքեր նույնիսկ ձմռանը ձյուն են ափսոսում տալ:

32. Այո, լեզուն եւս թրթռալու «բնավորություն» ունի, ինչն էլ բերում է կռվի, խռովության:

33. Ամբողջ պարանոցի խաղը նշանակում է՝ մոտալուտ նեղություն, սադրանք, բամբասանք, դրամի կորուստ, դիտավորյալ կարող են ձեզ ներքաշել տհաճ պատմությունների մեջ: Եղեք զգույշ եւ զգոն:

34. Աջ թեւի թրթռոցը նեղություն, հիվանդություն, դրամի կորուստ ու հոգեկան անդորրի խաթարում է զգուշացնում:

35. Ձախ թեւը` դատ, ազատազրկում (եթե մի քանի ամիս շարունակ թրթռում է աչքը), կամ դժվար բուժելի քրոնիկ հիվանդություն է (երբեմն էլ՝ երկուսը միասին):

36. Աջ ձեռքի հետին  մասի թրթիռը (ոչ ֆալանգային) նախազգուշացնում է, որ վիրավորվելու եք ընկերոջ կամ ազգականի կողմից:

37. Ձախ ձեռքինը` բարիքներ, դրամ, նվերներ:

38. Ձախ ափի խաղը գումար է խոստանում:

39. Աջ ափը՝ հարեւանների հետ կռիվ, աղաղակ:

40. Աջ ձեռքի մեծ (բութ) մատը` բարձրադաս անձի կողմից արժանանալ հարգանքի, գովասանքի:

41. Ձախ ձեռքի մեծ մատը` զրպարտություն, բամբասանք, սադրանք:

42. Աջ ձեռքի ցուցամատի թրթիռը նախազգուշացնում է տհաճ, իսկ երբեմն՝ անոմալ երեւույթների մասին:

43. Ձախ ձեռքի ցուցամատը` կարճատեւ ուրախություն:

44. Աջ ձեռքի միջամատի թրթիռը նշանակում է՝ բարիքներ չսպասված տեղից:

45. Ձախ ձեռքի միջնամատը` ուրիշի պատճառով կռվի մեջ ներքաշվել, սրտնեղել, սիրած էակի հետ բաժանություն եւ կամքին հակառակ զորակոչ:

46. Աջ ձեռքի մատնեմատի (անանուն կամ արեւի մատ) խաղը կանխավ հաղորդում է, որ շահելու եք խաղի կամ գործարքի մեջ եւ դրամի ձեռքբերում ու վիճակի բարելավում կունենաք:

47. Ձառ ձեռքի մատնեմատը` երեխայի ծնունդ, խնդություն, հարսանիք, ուրախություն:

48. Աջ ձեռքի ճկույթ մատի խաղը ամենաերջանիկ խաղն է, քանի որ դրա բացատրությունն է` շատ մեծ հարստություն, ձեռքբերումներ եւ ամուսնություն սիրած էակի հետ:

49. Ձախ ձեռքի ճկույթ մատը` վիճաբանություն, բամբասանք, տհաճ լուրեր:

Ձեռքի մատների մասին բացատրությունները նույնությամբ վերաբերում են ոտքի մատներին:

Աղբյուր

Կիսվել նյութով