Աշխարհ

Ի՞նչ գույնի և ոճի հագուստով դիմավորել 2018 թվականը

noradzevutyun

Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին Հողե Շան տարին դիմավորել շքեղ զգեստներով, վառ աքսեսուարներով:  Անդրադառնանք կենդանակերպի նշաններին առանձին-առանձին:

Խոյերը պետք է կանգ առնեն դեղին և սև հագուստի վրա:  Այս նշանի կանայք պետք է հրաժարվեն խորը դեկոլտեներից կամ բացվածքներից: Մի փոքր համեստ եղեք այդ գիշեր:

Երկվորյակները պետք է նախապատվություն տան կանաչին կամ կապույտին: Պետք է ամանորյա կերպարը մտածել նույնիսկ մանրուքներով:

Խեցգետիններն ունեն ընտրության լայն և ազատ հնարավորություն: Ընտրեք այն հագուստը, որը Ձեր սրտով է և ամբողջացրեք կերպարն աքսեսուարով:

Առյուծները ևս ազատ են ընտրության հարցում, սակայն աքսեսուարներ ընտրելիս պետք է չափավոր լինել:

Կույսերը պետք է ընտրեն վառ հագուստ, սակայն ընտրեն թեթև դիմահարդարում:

Կշեռքները պետք է ուշադրություն դարձնեն կապույտ, կանաչ կամ նարնջագույն հագուստին:

Կարիճները պետք է առանձնանան: Ընտրեք վառ հագուստ, մի մոռացեք աքսեսուրաների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչեք, պետք է փայլեք այդ գիշեր:

Աղեղնավորները պետք է Ամանորը դիմավորեն ազատ միջավայրում, այդ պատճառով կարող եք ընտրել կարճ կիսաշրջազգեստներ և ցուցադրել դեկոլտեն:

Այծեղջյուները պետք է ընտրեն դեղին կամ ոսկեգույն հագուստ: Պետք է ուշադրություն դարձնել խնամված ձեռքերի և մանիկյուրի վրա:

Ջրհոսները կարող են ընտրել կիսաշրջազգեստներ, կոստյումներ կամ խորը դեկոլտեյով զգեստ:

Ձկների համար հարմար է ցանկացած ոճ, սակայն հագուստը պետք է նոր լինի: Ուշադրություն դարձրեք կապույտ, մանուշակագույն և կարմիր գույների վրա:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով