Մամուլ

Ժիրայր Սեֆիլյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն

Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մոտ երկու ամիս առաջ կրկին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Այսօր Արտակ Զեյնալյանը հայտարարել է որ Ժիրայր Սեֆիլյանի դիմումին ընթացք է տրվել և նա շուտով կստանա ՀՀ քաղաքացիություն։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռ 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, դիմել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն դիմումն անպատասխան էր մնացել։

2006 թվականին Սեֆիլյանը ձերբակալվել էր և այնուհետեւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման ապօրինաբար զենք պահելու համար: Բանտարկության ժամանակ Սեֆիլյանը ևս մեկ անգամ դիմել էր քաղաքացիություն ստանալու համար, սակայն անձնագրերի և վիզաների վարչությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր ընդունել դիմումը:

Կիսվել նյութով