Մամուլ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում` բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ։

Խիստ պատիժ սահմանվեց  նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատավորը նրան ազատազրկեց 5 տարի  9 ամիս ազատազրկման։ Ներսես Պողոսյանը ստացավ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը 3 տարի ազատազրկում, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

Կիսվել նյութով