Աշխարհ

Թրամփի որդին հայտարարել է, որ Չիկագոյի բարերից մեկում մատուցողուհին թքել է իր վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, հայտարարել է, որ Չիկագոյի բարերից մեկում մատուցողուհին թքել է իր վրա:

BBC News-ի փոխանցմամբ՝ աշխատակցին հարցաքննել են Գաղտնի ծառայության գործակալները, որից հետո ազատ են արձակել:

Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի արևելյան թաղամասում գտնվող «James Beard Award-winning» կոկտեյլ բարում։

Էրիկ Թրամփի խոսքով դա շտատ զզվելի արարք էր մեկի կողմից և որը հաստատ էմոցիոնալ խնդիրներ ունի:

Չիկագոյի ոստիկանության խոսնակը ասել է, որ նախագահի որդին հրաժարվել է մեղադրանք առաջադրել աշխատակցի դեմ, իսկ բարի ղեկավարությունը աշխատանքից ազատել է մատուցողուհուն:

Կիսվել նյութով