Աշխարհ

Թուրք հայտնի երգչուհին իր կատարման ժամանակ միջնամատ է ցույց տվել Էրդողանին

Թուրք հայտնի երգչուհին Զուհալ Օլջայը հայտնվել է բանտում: Նրան ազատազրկել են 10 ամսով, որովհետև երգի ժամանակ դիմել է իմպրովիզացիայի և հիշատակել Էրդողանի անունը:

Համերգի ժամանակ նա կատարել է մի երգ, որի բառերը հնչում են այսպես. «Ռեջեփ Թայիբ Էրդողան. Ամեն ինչ ունայն է, ամեն ինչ սուտ: Մի օր այս ամենը կավարտվի, և դուք կասեք, որ դա երազ էր»:

Նրան մեղադրել են նաև այն բանի համար, որ երգի ընթացքում ցույց է տվել միջնամատը:

Կիսվել նյութով