ԱշխարհՄամուլ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերեն գրառում է կատարել՝ ցավակցելով հայերին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերեն գրառում է կատարել՝ ցավակցելով հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է հրապարակել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,– նշված է նրա գրառման մեջ։

Բացի այդ գրառումը Էրդողանը երեկ` մարտի 8-ին, զանգահարել էր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:

Մութաֆյանը 11 տարի կոմայի մեջ մնալուց հետո 63 տարեկանում, մահացել է երեկ` մարտի 8–ին:

Կիսվել նյութով