Քաղաքականություն

«Թողեք մարդկանց հետ շփվեմ». Տարոն Մարգարյանը լրագրողների հարցերից խուսափեց

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներն այսօր շարունակվեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Լրագրողները պարբերաբար փորձում էին հարցեր ուղղել Տարոն Մարգարյանին, մասնավորապես՝ «կարծիք հայտնեք Ձեր մրցակիցների այն պնդումների շուրջ, թե վերջիններս մեծամասնություն են կազմելու ավագանիում», «պատգամավորական մանդատից հրաժարումն ինչո՞վ է պայմանավորված»:

Տարոն Մարգարյանը, սակայն, հարցերից խուսափում էր՝ ասելով. «Խնդրում եմ՝ թողեք քաղաքացիների հետ շփվեմ, նրանց դարդ ու ցավը լսեմ»: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն պատճառաբանեց, թե երեկ արդեն իսկ պատասխանել է  լրագրողների հարցերին: Հանդիպման այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:

Կիսվել նյութով