Աշխարհ

Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը հայ մանկավարժուհի է եղել

Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը հայ մանկավարժուհի է եղել։ Բերսաբե Հովսեփյանը ծնվել է 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում: Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան: 

1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում:

1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով: 

1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին` միջնակարգ դպրոցներ:

1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում:

Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ, 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը:

Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով