ԱշխարհՄամուլՏեսանյութ

Թբիլիսիում ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի արձանը (տեսանյութ)

Վրաստանի ադրբեջանցիները Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով արձանի ապամոնտաժումը: 

Ցույցը սկսվել է ժամը 14:00-ին: Խորհրդարանի շենքի առաջ տեղադրվել են բարձրախոսներ, ելույթ են ունենում ակտիվիստներ: Նրանք պարզել են վրացերեն և ադրբեջաներեն գրությամբ պաստառներ, որոնց վրա գրված է, թե «Արձանների արժանի են միայն հերոսները»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նոր հուշարձանի համար:

Վրաստանի Մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը

Gepostet von Aliq Media am Freitag, 8. Februar 2019

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով