Օգտակար

Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները, որը ունի հակաճիճվային հատկություն

Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները, որը ունի հակաճիճվային հատկություն:

Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։

Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

Թարխունը օգտագործում են որպես հակալնդախտային եւ միզամուղ միջոց, մարսողության խանգարումների դեպքում։

Բույսը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

Կլիմաքսի ժամանակ կանայք շատ պետք է թարխուն ուտեն։

Կիսվել նյութով