Մամուլ

Ըստ հարցումների նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը

Համաձայն վիճակագրական հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

1-5 բալային սանդղակում 4-ից բարձր գնահատական են ստացել 5 գերատեսչությունների ղեկավարներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 4․39, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան՝ 4․35, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան՝ 4․09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան՝ 4․1 բալ։

Ամենացածր գնահատականը նախարարներից ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3․37 բալ ցուցանիշով։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով