Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից, սակայն հստակ որոշում էլ չկա, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախարար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը,- «դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք»:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղել է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել: